Ինչպե՞ս ուղարկել ապահով և գաղտնագրված նամակներ

CyhubArmenia
2 min readFeb 24, 2021

Իհարկե Gmail-ն ու Outlook-ը հարմարավետ են որպես հիմնական էլեկտրոնային հասցե օգտագործելու համար և ունեն՝ համապատասխանաբար ՝ 1,5 միլիարդ և 400 միլիոն ակտիվ օգտատեր, սակայն ինչպես հասկացանք Սնոուդենի բացահայտումներից հետո, ունեն որոշակի անվտանգության խնդիրներ:

Make use of տեխնոլոգիական կայքը ներկայացրել է լավագույն ապահով և գաղտնագրված էլ. հասցե տրամադրող ընկերությունները ցանկը՝

1. ProtonMail

ՊրոտոնՄեյլը, ոչ միայն առաջրակում է սովորականից շատ ավելի պաշտպանված, ներկառուցված գաղտնագրում առաջարկող էլ-փոստ ծառայություններ, այլ գրանցված է, գործում է, և որ բոլոր տվյալները պահում է Շվեյցարիայում։ Իսկ Շվեյցարիան միջազգայնորեն հայտնի է անձնական տվյալների գաղտնիությունը ապահովող օրենսդրությամբ:

2. TutaNota

Tutanota-ն ստեղծվել է գերմանական Tutao GmbH ընկերության կողմից: Ծառայության անվանումը լատիներենից թարգմանաբար նշանակում է անվտանգ:

ProtonMail-ի պես, Tutanota-ն օգտագործում է end-to-end կոդավորում ՝ ձեր էլ.փոստի գաղտնիությունն ապահովելու համար: Եթե դուք հաղորդագրություն եք ուղարկում մեկ այլ էլփոստի ծառայության` օրինակ Gmail-ի, Tutanota-ն հղում է ուղարկում ժամանակավոր հաշվին, որին սեղմելով ստացողը կարող է տեսնել հաղորդագրությունը:

3. Mailfence

Mailfence-ը անվճար և շատ ապահով էլ հասցե տրամադրող ընկերություն է, որը ունի նաև վճարովի ծառայություններ: Mailfence-ը սերվերները գտնվում են Բելգիայում, և մի շարք եվրոպական ընկերությունների պես, խստորեն հետևում են GDPR-ի սահմանած անձնականության և անվտանգության կաննոներին: Mailfence-ին կարող ենք վստահել նաև իր երկարակեցությունը հիմք ընդունելով, քանի որ այն գործում է 1999 թվականից:

4. Disroot

Disroot-ը Հոլանդիայում հիմնադրված անվճար էլ հասցե տրամադրող ընկերություն է: Չնայած անվճար էլ հասցեի ծառայությունները անվտագության տեսանկյունից խորհուրդ չեն տրվում, Disroot-ը բացառություն է, քանի որ այն ստեղծվել է համանման ծառայությունների բացակայության պատճառով՝ կամավորների և նվիրատվությունների շնորհիվ:

5. Posteo

Posteo-ն Գերմանիայում հիմնադրված գաղտնագրված էլ փոստտրամադրող ծառայություններից է հանդիսանում: Posteo-ն ունի շատ նմանանություններ ProtonMail-ին և կարելի է ասել, նրա լավագույն այլընտրանքն է:

Անվճար էլ փոստ տրամադրող ընկերությունները քայլեր չեն ձեռնարկում Ձեր գաղտնիությունը պաշտպանելու համար, այդ պատճառով գաղտնագրված էլ փոստի հաշիվ ունենալը Ձեզ համացանցում առավել պաշտպանելու շատ պարզ միջոց է:

Հետևե՛ք CyHub Armenian -ի բլոգին՝ օնլայն տիրույթում առավել պաշտպանված լինելու համար:

Հեղինակ՝ Արմինե Ափինյան

CyHub Armenia նախաձեռնությունն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ Համաշխարհային բանկի, ՀՀ Կառավարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ISTC-ի, CISCO-ի, IBM-ի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և ԵրՄՄԳՀԻ-ի աջակցությամբ։

--

--

CyhubArmenia

CyHub Armenia is the main cybersecurity hub in Armenia. We are setting the stage for the next technological breakthroughs in Armenia’s cybersecurity.