5 խորհուրդ կիբեռանվտանգության մասնագետներից ճանապարհորդության պատրաստվելիս

CyhubArmenia
3 min readJun 27, 2022
5 խորհուրդ կիբեռանվտանգության մասնագետներից ճանապարհորդության պատրաստվելիս

Ամառն արդեն իրականություն է, ու շատերս հավաքում ենք մեր ճամպրուկները։ Բայց այս ամենի հետ մեկտեղ չպետք է մոռանալ անձնական տվյալների անվտանգության մասին։

Ինքնաթիռի տո՞մս։ Պատրաստ է

Airbnb՞։ Պատրաստ է

Ընթրիքի ամրագրու՞մ։ Պատրաստ է

Password Manager՞ …

Չնայած սա դժվար թե ձեր ցուցակի առաջին կետը լինի ճանապարհորդությունը պլանավորելիս, բայց ձեր անձնական տվյալների պաշտպանությունը արձակուրդի ռեժիմը միացնելու երաշխավորված միջոցներից է:

Այս հոդվածում մենք առանձնացրել ենք մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ ապահովել անձնական տվյալների անվտանգությունը մինչ ճանապարհորդության մեկնելը։

1․ Օգտագործե՛ք Password Manager

Մինչ հյուրանոցը կամ թռիչքը ամրագրելը, անհրաժեշտ է ունենալ Password Manager: Նոր կայքերում հաշիվներ ստեղծելու և այդ ամրագրումների իրականացումը պահանջում են մի շարք անձնական տվյալների մուտքագրում, ներառյալ ձեր բանկային քարտի համարը և ծննդյան ամսաթիվը: Password Manager-ը ոչ միայն ձեզ համար ապահով գաղտնաբառեր կստեղծի, այլև կմտապահի դրանք։

Ճամփորդությունների ամրագրման կայքերում ունեցած բոլոր հաշիվների համար՝ Airbnb, Kayak, Booking, ձեր Password Manager-ը կգաղտնագրի և կպահի ձեր մուտքերը, ինչպես նաև կլրացնի ձեր անձնական տվյալները: Սա կվերացնի նույն գաղտնաբառերը կրկին ու կրկին օգտագործելու անհրաժեշտությունը, ինչը մեծ «չի կարելի» է, երբ խոսքը վերաբերում է առցանց անվտանգությանը:

2․ Ակտիվացրե՛ք երկքայլ կամ կրկնակի նույնականացումը /2FA/

Երկքայլ նույնականացման (2FA) դեպքում անձնական հաշիվներ մուտք գործելիս բացի օգտանունից /username/ և գաղտնաբառից օգտատիրոջից պահանջվում է տրամադրել նաև անհատական կոդ: Վերջինս սովորաբար ուղարկվում է տեքստային հաղորդագրության կամ էլ․ .փոստի միջոցով, ինչը շատ ավելի է դժվարացնում հաքերի համար ձեզ անձնավորելը և ձեր հաշիվ մուտք գործելը:

3․ Տեղադրե՛ք հակավիրուսային պաշտպանություն ձեր բոլոր սարքերի համար

Համակարգիչները, սմարթֆոններն ու պլանշետները միշտ պետք է ունենան հակավիրուսային պաշտպանություն։ Այո՛, Android-ին և iOS-ին նույնպես անհրաժեշտ են անվտանգության փաթեթներ, նամանավանդ, երբ դուք ճանապարհորդում եք։ Սա պայմանավորված է նրանով, որ ճանապարհորդելիս դուք անպայման միանում եք տարբեր Wi-Fi համակարգերի, որոնց մեծ մասը ունեն իրենց պաշտպանությունը։ Սակայն դուք կարող եք հանդիպել ոչ ապահով կապի, որը կարող է վտանգի ենթարկել ձեր համակարգը։ Ձեր սարքերի հակավիրուսային կամ անվտանգության փաթեթը ծառայում է որպես պաշտպանության վերջին գիծ: Այսպիսով, նույնիսկ եթե պատահաբար միանում եք վարակված ցանցին, դեռ կարող եք պաշտպանել ձեր սարքերը վնասակար ծրագրեր ստանալուց։

4․ Միշտ թարմացրե՛ք Օպերացիոն համակարգերը

Մեր խելացի սարքերը ճիշտ ժամանակին հիշեցնում են անհրաժեշտ թարմացումների մասին։ Մենք էլ մեր հերթին պետք է հիշենք և ժամանակին դրանք իրականացնենք։ Հատկապես ճանապարհորդելիս թարմացումները կարող են ապահովագրել մեզ ավելորդ գլխացավանքից և խափանված հանգստից։ Անվտանգության փորձագետները և կիբեռհանցագործները միշտ պայքարի մեջ են․ առաջինները անվտանգության համակարգում մշտապես փնտրում ու փակում են «անցքերը» մինչ վերջինները կօգտվեն դրանից։

Այնուամենայնիվ, ճանապարհորդողներն առավել խոցելի են այն պատճառով, որ որոշ հաքերներ թիրախավորում են միայն որոշակի աշխարհագրական տարածքներ: Ոմանք դա անում են՝ խուսափելու անվտանգության մասնագետների ավելի լայն համայնքի կողմից նկատվելուց կամ պարզապես տեղական աշխարհաքաղաքական թիրախ ունենալու պատճառով:

5. Իրականացրե՛ք ձեր տվյալների backup

Ոչ այդքան հաճելի, բայց հնարավոր սցենար է հեռախոսը, նոթբուքը կամ պլանշետը կորցնելը։ Ճիշտ է՝ բավականին թանկ կարող է արժենալ այս կորուստը, բայց հավատացեք, դրանցում առկա տեղեկատվությունն ավելի թանկ է։ Այս դեպքում տվյալները վերականգնելու գործընթացը բավականին բարդ է, իսկ արտերկրում գտնվելը կարող է ավելի բարդացնել այս գործընթացը։

Ահա թե ինչու է անհրաժեշտ, որ պահուստավորեք ձեր տվյալները նախքան ճանապարհորդելը: Աշխատանքային և այլ կարևոր ֆայլերը կարող եք մշտապես պահել ցանցին կցված պահուստավորման համակարգում կամ ամպային ծառայության /cloud service/ մեջ։ Այսպիսով, դուք միշտ կունենաք ձեր ֆայլերի պահված պատճենը:

Սրանք խորհուրդներ են, որոնք ցանկալի է կիրառել ոչ միայն ճանապարհորդության մեկնելիս, այլ առօրյա կյանքում ևս։

Մեր հաջորդ հոդվածում կկիսվենք մի քանի խորհրդով, որոնք պետք կգան ձեզ արդեն արտերկրում գտնվելու ժամանակ։

Հ․Գ․ Եթե արդեն հավաքում եք ճամպրուկները ու պատրաստվում եք մեկնել հանգստի, խնդրում ենք այդ մասին չհրապարակել սոցիալական ցանցերում ու այդ քայլով ձեր տան բանալիները «չփոխանցել» ավազակներին։

Հաճելի ու անվտանգ հանգիստ :)

CyHub Armenia նախաձեռնությունն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ Համաշխարհային բանկի, ՀՀ Կառավարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ISTC-ի, CISCO-ի, IBM-ի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և ԵրՄՄԳՀԻ-ի աջակցությամբ։

--

--

CyhubArmenia

CyHub Armenia is the main cybersecurity hub in Armenia. We are setting the stage for the next technological breakthroughs in Armenia’s cybersecurity.